|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հոկտեմբերի 15-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարիհի 44-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ժ. Գ., ծնված 1961 թ.) հարվածել է ճամփեզրի արգելապատնեշին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: