|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ Սպիտակ տունը ողջունել է թուրքական դատարանի կողմից ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը:
Սպիտակ տան պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հոգևորականի ազատ արձակման մասին հայտարարությունում մասնավորապես նշվում է․ «ԱՄՆ-ն ողջունում է քահանա Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը: Մենք սպասում ենք նրա վերադարձին, որտեղ նա կհանդիպի իր ընտանիքի հետ»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով արդեն 2 տարուց ավելի կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը երեկ ազատ է արձակվել։