|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցության այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։
Հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան հատվածում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է շինարարական և ինժեներական ընթացիկ աշխատանքներին, մասնավորապես` դիրքեր տանող ճանապարհների, մարտական հենակետերի կառուցմանը և նորոգմանը։ Դավիթ Տոնոյանը զրուցել է շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ, քննարկել ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև մարտական հենակետեր, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական հերթապահություն իրականացնելիս աչքի ընկած զինծառայողներին։ Մարտական ստորաբաժանումների ղեկավարների հետ պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը քննարկել են առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։