|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կանադացի հանրահայտ երգչուհի Սելին Դիոնը հանդես կգա հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում կայանալիք խոշոր համերգային ծրագրում: Համերգը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվող համերգի պաշտոնական գործընկեր «Ռադիո Վան»-ի հաղորդավար Ժակը նշեց, որ, ինչպես արդեն հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ծրագրում հանդես կգան նաև այլ հայտնի աստղեր` Զազը, Անժելիկա Կիժոն և Մելոդի Գարդոնը:
Ժակը հավելեց, որ դեռ ստույգ չի կարող ասել, թե նրանցից յուրաքանչյուրը քանի համարով ելույթ կունենա և ինչ ստեղծագործություններ կներկայացնի: