|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ բողոքի հանրահավաքում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:
Բաղրամյան պողոտայում հազարավոր մարդիկ են հավաքվել` հետևելով Նիկոլ Փաշինյանի հորդորին: Նրանք բողոքում են այսօր ԱԺ արտահերթ նիսում ընդունված օրինագծի դեմ, որով փոփոխություն է մտցվում «ԱԺ կանոնակարգ» օրենքում:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց բոլորին` զերծ մնալ բռնություններից: Փակ են Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը: Նա օրինագծին կողմ քվեարկած բոլոր քաղաքական ուժերին անվանեց հակահեղափոխական:
«Հանրապետական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանում»,- հայտարարեց Փաշինյանը: