|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սեպտեմբերի 30-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող Իբիցա հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:57-ին, մարվել՝ 05:03-ին: Տուժածներ չկան:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 18/5 հասցեում գտնվող Իբիցա հյուրանոցային համալիրի առաջին հարկում ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը (9 քմ) և ջերմահարվել՝ սրահի առաստաղը (մոտ 70 քմ):