|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ` սեպտեմբերի 25-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի երևանյան գրասենյակ է այցելել Բերիո թեմի նախկին առաջնորդ, գերաշնորհ տեր Սուրեն արքեպիսկոպոս Գաթարոյանը:
Սրբազանը ՀՅԴ Բյուրոյի գրասենյակին է հանձնել դեռևս 2002 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՅԴ Հալեպի Կենտրոնական կոմիտեի կողմից որպես երախտագիտության նշան իրեն նվիրված` Հալեպի անվանի վարպետի ձեռքով պատրաստված ՀՅԴ զինանշանը:
Արվեստի այս գեղեցիկ ստեղծագործությունը երկար տարիներ գտնվել է Սուրեն արքեպիսկոպոսի տանը, սակայն, ի վերջո, սրբազանը որոշել է` դրա լավագույն տեղը ՀՅԴ պատմության թանգարանն է, եւ Հայաստան այցելության ժամանակ այն անձամբ բերել է իր հետ: