|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքական Sabah թերթի թղթակից Ռահիպ Սոյլուն հերքել է արևմտյան մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լքել է դահլիճը, երբ մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանում. հայտնում է Trend-ը:
Իր թվիթերյան էջում նա պարզաբանել է, որ Էրդողանը պարզապես գնացել է այլ սենյակ, որպեսզի այնտեղից դուրս գա ամբիոնի մոտ, քանի որ հաջորդ ելույթն իրենն էր: