|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մեկ ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տարածքում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր` ժամը 12:05-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ թթվածնի բալոնի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է:
«Մահացածը թթվածնի արտադրամասի օպերատոր էր՝ արական սեռի, ծնված 1978 թվականին: Տեղում աշխատում է ոստիկանության օպերատիվ խումբը: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը: