|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը Մոսկվայում այսօր կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում Գոռ Երիցյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի հետ: Երեկոյի գլխավոր մեամարտում Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար կմենամարտի ռուս ուժեղագույն բռնցքմարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ:
Հիշեցնենք, որ Ավագյանն ու Երիցյանը շարունակում են անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում: Գոռն ունի 7, իսկ Արամը՝ 8 հաղթանակ:
Մենամարտերին ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել Punch Boxing Armenia ֆեյսբուքյան էջում: