|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սոմալիից և Քաթարից հետո Թուրքիան կարող է ռազմաբազա բացել Նախիջևանում: Այդ մասին գրում է թուրքական իշխանամետ Sözcü պարբերականը` իր աղբյուրներին հղումով. հայտնում է Turan-ը:
Հոդվածում ասվում է, որ այսօր Թուրքիան և Ռուսաստանը շատ հարցերում դաշնակիցներ են, սակայն տարածաշրջանային հարցերում կան որոշ տարաձայնություններ: Մասնավորապես` դա Մոսկվայի բացահայտ ռազմական աջակցությունն է Հայաստանին: Հենց այդ պատճառով, ըստ հոդվածագրի, ՌԴ-ի արձագանքը Նախիջևանում թուրքական ռազմաբազայի բացմանը կարող է ոչ միանշանակ լինել:
Պարբերականում չի խոսվում նաև տվյալ հարցի վերաբերյալ Բաքվի կարծիքի մասին: