|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ զինված ուժերի դիրքերի միջեւ ընկած չեզոք գոտում Ադրբեջանի բնակչի դի է հայտնաբերվել:
Դին հայտնաբերվել է օգոստոսի 12-ին, Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արեւելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջեւ չեզոք գոտում:
Այսօր՝ օգոստոսի 15-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվել է մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն: