|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այո, Խաչատրյան Դավիթն իմ հարազատ եղբայրն է. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ մամուլում հրապարակում եղավ, որ ՀՔԾ պետը Սորոսի հիմնադրամի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրն է:
Խաչատրյանը թեև հաստատեց, որ Դավիթ Խաչատրյանն իր եղբայրն, բայց «հիմարություն» որակեց այն պնդումները, թե իր գործունեության վրա դա ազդում է:
Ըստ մամուլի հրապարակման` այս կապը հաստատում է այն թեզը, որ Սորոսի հիմնադրամը մեծ դերակատարում է ունեցել հայաստանյան վերջին իրադարձությունների ժամանակ։