|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում հանդիպում է անցկացրել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ թեժ գծով և այլ աղբյուրներով ստացված բողոքները, ինչպես նաև ուսումնասիրվել են նախնական հետազոտության արդյունքները: Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն բանակային զորամիավորումներում:
Նախագծի մշակման նպատակով կուսումնասիրվի նաև հանրային դիրքորոշումը։ Հասարակական կազմակերպություններից, փորձագետներից, զինվորների ծնողներից և այլ շահագրգիռ անձանցից կարծիքներ ստանալու նպատակով կարվի լրացուցիչ հայտարարություն: