|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հուլիսի 29-ին, գիշերվա մեկին, ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ ստացվեց: Մյասնիկյան գյուղի 43-ամյա բնակչուհին հաղորդում էր, որ իր բացակայության ժամանակ բաց դռնով մտել են իր տուն և գողացել դրամապանակը:
Տանտիրուհին բացակայել էր նախորդ երեկոյան ժամը 11-ից, իսկ դրամապանակում կային գումար, տարբեր քարտեր և համացանցի սարք: Վնասը մոտ 120 հազար դրամի էր:
Բաղրամյանի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 30-ին բաժին հրավիրեցին տուժածի հարևանուհուն՝ 37-ամյա Արաքսի Գաբրիելյանին: Նա խոստովանեց և ստորագրությամբ բաց թողնվեց:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է քննություն: