|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«ԱՄՆ-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի և անկախ քննություն»,-այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանել Մարտի 1-ի գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:
«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները»,-ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: