|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հուլիսի 25-ին, ժամը 10:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում ծառը մասամբ թեքվել և ընկնել է ավտոտնակի ու էլեկտրական լարերի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը՝ փրկարարները մասամբ մասնատել են էլեկտրական լարերի վրա ընկած ծառի ճյուղերը և տեղափոխել անվտանգ տարածք:
Աջափնյակ վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցները մասնատել են ծառի թեքված ճյուղերը և տեղափոխել անվտանգ տարածք: