|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագրի քննարկմանը:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, նախարարի տեղակալների և համապատասխան վարչությունների պետերի հետ քննարկել են հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացիկ աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։
Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է մայրաքաղաքում և մարզերում պետական աջակցությամբ զինծառայողների համար բնակարան ձեռք բերելու առավելագույնս մատչելի պայմաններով հնարավորություններ ստեղծելու առաջարկները։ Մասնավորապես՝ շեշտադրվել է ոչ միայն շուկայում գործող նվազագույն տոկոսադրույքի սահմանման, այլև բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարի բեռը թեթևացնելու կարևորությունը։
«Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագիրը ՀՀ ԶՈՒ զինծառայողներին հնարավորություն կտա ներկայումս գործող նվազագույն տոկոսադրույքով և արտոնյալ այլ պայմաններով բնակարանի ձեռքբերման երկարաժամկետ հիփոթեքային վարկ ստանալ: