|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ Քոնչո մականվամբ Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։