|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսեց մանկական մահացության մասին: Նրա խոսքով` թեև մանկական մահացության դեպքերը նվազում են, սակայն ցուցանիշը մնում է մտահոգիչ` 300 դեպք` մեկ տարվա մեջ:
«Մանկական և մայրական մահացությունը երկրի առողջապահական համակարգի կարևոր ցուցիչներից է և միշտ մեր ուշադրության կենտրոնում է: Ուսումնասիրում ենք ցանկացած դեպք: Մասնագետների կարծիքով` մահացության դեպքերն այն դեպքերն են, երբ երեխայի կյանքը ոչ մի կերպ հնարավոր չի լինում փրկել: Մահացության դեպքերը մանրամասն ուսումնասիրվում են, սակայն էմոցիոնալ կարծիքները չեն կարող օբյեկտիվ լինել»,- ասաց նախարարը: