|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երկուշաբթի Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Վատիկանում Լիբանանի նորանշանակ դեսպան Ֆարիտ Խազենին:
Հանդիպման ընթացքում Արամ Ա-ն Միջին Արևելքի կացությամբ հետաքրքրված դեսպանին ներկայացրել է իրավիճակը` ուշադրության արժանացնելով նաև այնտեղ քրիստոնյա համայնքներին:
Նշենք, որ Ֆարիտը եղել է նախկին պատգամավոր Լիբանանի Մեթն շրջանից, ինչպես նաև Ամերիկյան համալսարանի միջազգային օրենքի և քաղաքականության դասախոս: