|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով` պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանության պետ:
Նշենք, որ ժամանակին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատել էր աշխատանքից, իսկ ներկա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դարձյալ հետ բերեց իրավապահ համակարգ:
Մեր տեղեկություններով` Մելքոնյանի որդին հանրությանը հայտնի է սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվելու վատ սովորությամբ, եւ նրա` կրկին իրավապահ համակարգում հայտնվելն այնքան էլ հասկանալի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: