|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հուլիսի 17-ից օգոստոսի 12-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով հուլիսի 17-ին Մոսկվա կմեկնեն ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը: Մոսկվայից հայ զինծառայողները կմեկնեն մրցումների անցկացման վայրեր` Կոստրոմա, Նովոսիբիրսկ, Պենզա, Սանկտ Պետերբուրգ, Նոգինսկ, Բրեստ:
«Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում ս.թ. հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Հայաստանում կայանալիք «Ընկերակցության մարտիկ» մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն կժամանեն Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: