|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
EcoNews.am կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որ մի «ֆեյսբուքյան» օգտատեր լուսանկարվել է որսի համար չթույլատրվող գիշատիչ թռչուն համարվող մեծ ճուռակի հետ և այդ լուսանկարները 2017 թվականին բեռնել է համացանց։
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ լուսանկարներում պատկերաված 16-ամյա Արգիշտին Ապարանի բնակիչ է։ Նա իր ծնողի հետ հրավիրվել է բաժին ու բացատրություն տվել։ Համաձայն Արգիշտիի հայտնածի՝ ինքը թռչունը գտել է 2017 թվականի օգոստոսին Ապարանում։ Մի քանի անգամ լուսանկարվել է, և, քանի որ թռչունը սատկած է եղել, ուստի այն գցել է գետը։
Ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։