|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թաիլանդում Կխաո Լուանգ քարանձավից դուրս է բերվել հինգերորդ երեխան: Նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց. ըստ РИА Новости-ի` հայտնում է Thai PBS հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ երեկ արդեն 4 երեխայի հաջողվել էր փրկել: Նրանցից միայն մեկի վիճակն է ծանր, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:
Այսօր թաիլանդցի փրկարարները վերսկսել են Կխաո Լուանգ քարանձավում արդեն ավելի քան 2 շաբաթ թակարդված երեխաների տարհանումը: Հունիսի 23-ին ֆուտբոլային ակումբից 11-16 տարեկան 12 դպրոցական և նրանց 25-ամյա մարզիչը գնացել էին Կխաո Լուանգ քարանձավը, սակայն հանկարծակի հորդացած անձրևը հեղեղել էր քարանձավի մուտքը: