|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Yerkir.am-ի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից:
Խոսքը նախկին ոստիկանապետից ենթադրյալ շորթում կատարելու մասին է: Մեր տեղեկություններով` Ալիկ Սարգսյանն իրավապահներին հայտնել է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արդեն տևական ժամանակ է` իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով, իրենից առանձնապես խոշոր չափերի գումար է պահանջում: