|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումի հյուրերին և անդամներին: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում:
«Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության ու ռազմավարական գործընկերության ամուր կապերը: Մեր պետությունների միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում, զարգանում է ակտիվ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական փոխգործակցությունը: Ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազմաթիվ համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում»,- նշել է նա իր ուղերձում:
Պուտինը նաև վստահություն է հայտնել, որ ֆորումի մասնակիցները կկարողանան նոր հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ մշակել, որոնք կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային կապերի հետագա ընդլայնմանը:
Հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումը ընթանում է հունիսի 29-ից Երևանում: