|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն այսօրվա ավագանու նիստում առաջարկեց օրակարգում ընդգրկել նաև Երևանի քաղաքապետի հրաժարականի և ավագանին ցրելու հարցը:
Հիշեցնենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցում նիստին առողջական խնդիրների պատճառով, և նիստը վարում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Արեյանը նշեց, որ քաղաքապետի հրաժարականի ձևակերպման պահանջներն առկա են ՏԻՄ օրենքի 40-րդ հոդվածում, ըստ որի՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ գործընթացն է ներկայացված: «Այս հարցն օրենսդրորեն է կարգավորվում և չի տեղավորվում այսօրվա նիստի օրակարգի պահանջների մեջ»,- ասաց նա: