|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանը հետաքրքրված է Պակիստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնմամբ և սպառազինության գնումների ծավալների մեծացմամբ: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի միացյալ շտաբների ղեկավարների հանձնաժողովի նախագահ Զուբաիր Մահմուդ Հայաթիի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է АПА-ն:
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև գոյություն ունեն սերտ քաղաքական կապեր, և հաջող կերպով զարգանում է համագործակցությունը պաշտպանական ոլորտում: