|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից Մուհարեմ Ինջեն հայտարարել է, որ ընդունում է ընտրությունների արդյունքները, թեև դրանք անարդար է համարում. հայտնում է РИА Новости-ն:
«Եթե 15 մլն քաղաքացի այսօր աջակցել է ինձ, նշանակում է` շուտով ինձ կաջակցի 30 մլն մարդ: Պարո'ն Էրդողան, Ձեզ մի' պահեք կուսակցության ղեկավարի նման: Դուք երկրի բոլոր քաղաքացիների նախագահն եք: Եթե ես լինեի նախագահ, այդպես կանեի: Դրանք անարդար ընտրություններ էին, սակայն ես ընդունում եմ դրանց արդյունքները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Էրդողանը հաղթել է 52,5 տոկոս ձայնով: