|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունիսի 23-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ռիցար հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Hilux» մակնիշի (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1968թ.) ավտոմեքենան բախվել ծառին և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է քաղաքացիների ուժերով: Փրկարարները հոսանքանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: