|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունիսի 22-ին պաշտպանության նախարարությունում անցկացվել է «Ընտանիքը՝ որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր և բարձրաստիճան սպաներ, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի մասնակիցները իրենց զեկույցներում արժևորել են հայ ընտանիքը՝ որպես բարձր բարոյական արժեքներ կրող, հավատքը պահպանող և հայրենիքի պաշտպանի արժեհամակարգի ձևավորման կարևոր միավոր: