|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ` Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կմնա ազատության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազության բողոքը` ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի` Համբարձումյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը վերադաս դատախազը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:
Միևնույն ժամանակ, դատախազությունը որոշում էր կայացրել Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալների՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին: Սակայն Մասիսի քաղաքապետը չէր կատարել Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ. Գևորգյանի որոշումը` պատճառաբանելով, որ այն իրավական ուժ չունի: