|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Խորհրդարանում մեկնարկել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը։ Խումբը կազմված է խորհրդարանի 4 խմբակցությունների ներկայացուցիչներից և քաղհասարակության անդամներից։ Քննարկումներն ընթանում են 3+3+3 ձևաչափով։ Խորհրդարանական կուսակցությունները խմբում ներկայացրել են երեքական ներկայացուցիչ, երեքական էլ` կառավարությունն ու քաղհասարակությունը: Նիստը դռնփակ է։
ՀՀԿ-ն ներկայացնում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» դաշինքը՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը, «Ելք» դաշինքը՝ Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը, Գրիգորի Դոխոյանը, ՀՅԴ-ն՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Լուսինե Հովհաննիսյանը: