|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարության նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Հարցին, թե ինչի՞ հետ են կապված «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում սկսված ոստիկանական գործողությունները, Օսիպյանը պատասխանեց, որ օպերատիվ տվյալներ ունեն չարաշահումների մասին, և որ այդ ստուգումների վերաբերյալ ոստիկանությունն այսօր հայտարարություն կտարածի:
Հարցին, թե ձերբակալություններ կլինե՞ն, ոստիկանապետը պատասխանեց, որ ընթացքը ցույց կտա:
Ըստ Օսիպյանի` ոստիկանությունը և ԱԱԾ-ն առաջնորդվում են օրենքներով, որոշումներով, Սահմանադրությամբ, օպերատիվ տեղեկություններով:
Լրագրողների դիտարկմանը, թե այլևս քիչ է հաղորդակցվում իրենց հետ, Օսիպյանը պատասխանեց․ «Դա պայմանավորված է նրանով, որ որոշ օգտատերեր քննադատում են, թե ավելի շատ ասուլիսներ եմ տալիս, գործով չեմ զբաղվում»: