|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով կան այլ կասկածյալներ ևս, ովքեր առաջիկայում հարցաքննության են կանչվելու. խորհրդարանում լրագողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա նշեց, որ այս պահին կան մարդիկ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: «Մեր ձեռք բերված տվյալները վկայում են մեծաթիվ անձանց ներգրավվածության մասին»,- ասաց գլխավոր դատախազը:
Հարցին՝ որքանո՞վ է հնարավոր այս քրեական գործին 2016 թվականին պաշտպանության նախարար աշխատած Սեյրան Օհանյանի առնչությունը, Դավթյանը պատասխանեց. «Գործը քննվելու է ամբողջ ծավալով։ Ցանկացածը, ով մասնակցություն ունեցած լինի այս գործին, և ում արարքում կլինեն հանցակազմի հատկանիշներ, կտրվեն համարժեք գնահատականներ, և հրապարակայնությունը կապահովվի»։
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե առաջիկայում կարող է ձերբակալվել նաև Մանվել Գրիգորյանի կինը, Արթուր Դավթյանն ասաց, որ նրա ընտանիքի որոշ անդամներ ինչ-որ գործողություններում ներգրավված են եղել, ինչին համապատասխան գնահատական կտրվի: