|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա երեկ ազատ է արձակվել: Չնայած սրան` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարծիք հայտնեց, որ բավարար հիմքեր կային, բայց դատարանն այլ որոշում կայացրեց:
«Բայց դա չի նշանակում, որ «Երևան» հիմնադրամում հայտնաբերված խախտումները մոռացվեցին, մենք շարունակում ենք աշխատել նույն կերպ, եւ դուք առաջիկայում կտեսնեք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն օրերս խուզարկություն էր իրականացրել հիմնադրամում եւ մեծ թվով փաստաթղթեր առգրավել: