|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Էջմիածնում ավարտվեց Արմավիրի մարզպետի և Էջմիածնի քաղաքապետի միջև հանդիպումը: Հանդիպմանը չեն ներկայացել քաղաքապետի հրաժարականը պահանջող նախաձեռնող խմբի անդամները: Լրագրողների հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետը տեղեկացրեց, որ դադարեցնում են բողոքի գործողությունները` անցնելով քննարկումների:
Արմավիրի մարզպետ Միիջանյանը նշեց, որ իր և իշխանությունների դիրքորոշումն այն է, որ պետք է պահպանել հասարակական կարգը, դադարեցնել ցույցերը, հացադուլն ու նստացույցը: Պատրաստ են լսել բողոք ունեցող ցանկացած մարդու:
Մարզպետի խոսքով` Կարեն Գրիգորյանը ընտրված, լեգիտիմ ներկայացուցիչ է : Վերջինս շարունակելու է կատարել քաղաքապետի լիազորությունները: