|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ժամանակը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունները կազմակերպել սեպտեմբերի վերջին: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարան կբերեն առաջիկա օրերին՝ այն հաշվարկով, որ մինչև խորհրդարանի պաշտոնական արձակուրդի մեկնարկը՝ հուլիսի 15-ը, խորհրդարանն ընդունի այն: Օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո Փաշինյանը հրաժարական կտա՝ նախաձեռնելով խորհրդարանի լուծարման գործընթացը: Իսկ որպեսզի որևէ այլ խորհրդարանական խմբակցություն չհամարձակվի սեփական թեկնածու առաջադրել, Փաշինյանը կոչով կդիմի ժողովրդին՝ պաշտպանելու հեղափոխության նվաճումները: Նման շտապողականությունը պայմանավորված է գիտակցությամբ, որ հեղափոխական էյֆորիան անցնում է»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: