|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տեղեկացրել էինք, որ հունիսի 11-ին կառավարության արտահերթ նիստում քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու հարցը պետք է քննարկվեր: Ճարտարապետ Ավետիք Էլոյանին պետք է նշանակեին այդ պաշտոնում, սակայն նա չէր հասցրել ներկա լինել նիստին, քանի որ դեռ չէր ժամանել Հայաստան, և հարցը հանվեց նիստի օրակարգից:
Էլոյանը 2002-ից բնակվում է ԱՄՆ-ում: Նա այնտեղ էլ ճարտարապետությամբ է զբաղվում՝ մի շարք կամուրջների հեղինակ է: 2007-ից աշխատել է Սան Ֆրանցիսկոյի «ՄակԴոնալդ Արքիթեքտս» ընկերությունում, զբաղվել կամուրջների նախագծմամբ: Նախագծել է, օրինակ, Օրեգոն նահանգում 2015-ի վերջերին բացված Պորտլենդի կամուրջը /լուսանկարում/: