|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավարներն ու համակիրները Լոս Անջելեսում հանդիպում են ունեցել կոնգրեսական Բրեդ Շըրմանի հետ` քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարկային նոր համաձայնագիրը:
Ըստ Asbarez-ի` նշյալ քննարկմանը ներկա են եղել ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը, Արևմտյան ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանն ու Հայաստանի «Մարիոթ» հյուրանողի ներդրողներից Բեգլար Փիլավճյանը:
Համբարյանը շնորհակալություն է հայտնել համաձայնագրի վերջնականացման հարցով կոնգրեսականի տարած կարևոր աշխատանքի համար, որի գլխավոր նպատակն է վերացնել երկկողմանի առևտրի ու ներդրումների առաջ դրված արհեստական արգելքները:
Համբարյանը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի իրադարձությունների նկատմամբ Սպիտակ տան և ԱԳՆ-ի ջերմ խոսքերը կառաջնորդեն հատկանշական քայլերի` իրենց երկրորդ դարը թևակոխող Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում: