|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից լրագրողները հարցրեցին տնտեսության մեջ ստվերի ծավալների և դրանց դեմ պայքարի մասին: ՊԵԿ նախագահը նշեց, որ թեև տարբեր գերատեսչություններ ունեն ստվերի մասին իրենց գնահատականը, սակայն հիմնական ցուցանիշները տալիս է ազգային վիճակագրական ծառայությունը:
«Տարբեր գնահատականներ կան` 22-ից մինչև 40 տոկոս ստվեր: Պետությունը գնահատում է 22-ից 28 տոկոս, միջազգային որոշ կազմակերպություններ` 40 տոկոս: Ստվերը գոյանում է այնտեղ, որտեղ չկա գործարքների փաստաթղթավորում, որտեղ չկա բիզնեսի պետական գրանցում: Մենք պետք է ապահովենք, որ չգրանցված բիզնեսներ չլինեն, և բոլոր օղակներում գործարքները պետք է փաստաթղթավորվեն»,- ասաց Դավիթ Անանյանը: