|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի «1000 դրամների»» ծրագիրը կշարունակվի: «Այս պահին որևէ հիմք չկա` վերացնելու այդ ծրագիրը»,- ասաց նա:
Նախարարը նաև հավելեց, որ նախկին նախարարի սկսած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը ևս կշարունակեն իրագործվել: «Դրանք մենք դիտարկում ենք որպես ժամկետային զինվորական ծառայության տեսակ։ Այդ տարբերակը առաջարկվել է, կիրառվում է և չի խոչընդոտում մեր զինված ուժերի զարգանալուն»,- հայտարարեց Տոնոյանը։