|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ հրավիրվել է բողոքի ակցիա` Երեւանի Սուրբ Կաթողիկե եւ Սուրբ Աննա եկեղեցու բակում` կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու պահանջով:
Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Կաթողիկոսը նախաձեռնության մասնակիցներին հրավիրել է իր մոտ` հանդիպման:
«Այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում ունենալու իր եւ եպիսկոպոսաց հետ։
Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը», -գրել է Մելիքյանը։