|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ բողոքի զանգվածային ցույցերին մասնակցած այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են բողոքի ցույցերի ընթացքում, կարող են դիմել ՃՈ:
«2018 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցած այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են բողոքի ցույցերի ընթացքում, կարող են դիմել Ճանապարհային Ոստիկանություն՝ խնդրին իրավական լուծում տալու և փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ: