|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կողմ է 12-ամյա կրթական համակարգին, բայց պետք է այլ բովանդակություն հաղորդել դրան: «Լուրերը՝ իբրև ես կողմ եմ 10-ամյա կրթությանը, սոցիալական կայքերում կեղծ էջեր ունեցող մարդիկ են տարածում»,- ԱԺ-ում 2017-ի բյուջեի ծախսերի մասին հարցուպատասխանի ժամանակ ասաց նա:
Նախարարը նշեց, որ երեխաների համար սովորելը դարձել է պարտականություն, և պետք է ամեն ինչ անեն, որ դպրոց գնալը դառնա հաճելի: «Երեխաները պետք է դպրոց գնան հաճույքով, ոչ թե ուղղակի իրենց պարտավորված զգալով: Բազմաթիվ բողոքներ կան, որ ավագ դպրոցում, հատկապես՝ վերջին կիսամյակում, աշակերտները չեն հաճախում դասի, դասերի բովանդակությունն էլ այն չէ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանը նաև Բոլոնյան համակարգի անդամ է և չի կարող անցնել 10-ամյա կրթության: