|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թբիլիսիի մետրոպոլիտենն արդեն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը. հայտնում է Спутник-ը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները կիրակի գործադուլ էին սկսել տրանսպորտային ընկերության կողմից աշխատավարձի բարձրացման մասին իրենց պահանջը չկատարելու պատճառով:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դատապարտել է մեքենավարների գործողությունները` նշելով, որ նրանք այդ կերպ շանտաժի են ենթարկում սեփական քաղաքացիներին: Նա նաև հայտարարել է, որ տրանսպորտային կոլապսից խուսափելու համար գործադուլի ընթացքում ավտոբուսներն անվճար կլինեն: