|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց՝ ստորագրությւոն՝ հանրապետությունից չհեռանալու մասին. քաղաքապետը շուտով ազատ կարձակվի: Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ դատարանի որոշմամբ՝ ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, իսկ կալանքի կիրառումը մերժվել է:
Տեղեկացրել էինք, որ դատարանի առջև մասիսցիներն են հավաքվել՝ ի պաշտպանություն քաղաքապետի: Նրանք հայտարարեցին, որ մինչև որոշման հրապարակումը կմնան դատարանի մոտ: