|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում կյանքից հեռացել է հայտնի պոլսահայ գործարար Ղազարոս Ունանը, ով երկար ժամանակ առողջական խնդիրների պատճառով գտնվում էր Պոլսի հիվանդանոցներից մեկում։
Ըստ «Ակօս»-ի՝ Ունանը ծնվել է 1934 թվականին և ապրել Պոլսի Բեյողլու շրջանում։ Սովորել է հայկական «Կենտրոնական վարժարան»-ում, սակայն ուսումը կիսատ է թողել։
Պոլսահայ գործարարը կարճ ժամանակով ղեկավարել է Ստամբուլի Շիշլի շրջանում գտնվող սպորտային խմբակներից մեկը։ Նա ակտիվ դերակատարություն է ունեցել պոլսահայ համայնքի սպորտի զարգացման ծրագրերում։
Ունանը նաև փողկապների արտադրությամբ զբաղվող DÜK հայտնի ընկերության հիմնադիրն է։