|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԿԺԴՀ-ն ինքը պետք է որոշի` ԱՄՆ-ի կողմից ինչ երաշխիքներ են բավարար պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Այդ մասին ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավար Լի Են Խոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն: Հանդիպումը կայացել է Փհենյանում:
Ըստ Լավրովի` ՌԴ-ն չի կարծում, որ իրավունք ունի միջամտելու բանակցային գործընթացին, սակայն պատրաստ է աջակցել համաձայնագրերին, որոնք բխում են բոլոր ներգրավված կողմերի շահերից:
Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է Վաշինգտոնի և Փհենյանի, Սեուլի և Փհենյանի միջև շփումները և կոչ անում կողմերին` թույլ չտալ բանակցությունների տապալում: